«Միացյալ Նահանգները, որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ, կոպտորեն խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը, միջազգային իրավունքը և միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը՝ հարձակվելով Իրանի խաղաղ միջուկային օբյեկտների վրա։ Այսօր առավոտյան տեղի ունեցած իրադարձությունները վրդովեցուցիչ են և կունենան երկարաժամկետ հետևանքներ»,- գրել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին X-ում:               
 

Իսրայելի հայկական համայնքը 50 հազար դոլարի օգնություն է հատկացրել Հայաստանի և Արցախի հիվանդանոցներին

Իսրայելի հայկական համայնքը 50 հազար դոլարի օգնություն է հատկացրել Հայաստանի և Արցախի հիվանդանոցներին
04.10.2020 | 20:29

Հընթացս թեժացող պատերազմ շատ հայ օգտատերեր ու տարբեր հայկական կազմակերպություններ հարցեր են ուղղում Իսրայելի հայկական համայնքին, թե ինչո՞ւ հայերը զանգվածային ցույցեր չեն կազմակերպում՝ դադարեցնելու այդ երկրի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքը: ՀՀ ԱԳՆ-ն հետ է կանչել դեսպանին:


Այս օրերին Իսրայելում Կնեսետում օրեր առաջ անցկացված նոր օրինագծի համաձայն տոտալ լոքդաունի պայմաններում մարդիկ հատուկ թույլտվության դեպքում կարող են հավաքվել 20 հոգուց բաղկացած խմբերով՝ պահելով իրարից 30 մետր հեռավորություն: Օրական կտրվածքով նոր տիպի կորոնավիրուսով հիվանդ 8000 նոր վարակակիր է ախտորոշվում, և մարդիկ փակված են տանը: «Այդ տիպի ցույցերն, ինձ թվում է, անիմաստ են, որովհետև, իրոք, շատ դժվար իրավիճակ է, որովհետև ժողովրդին մտցրել են իրենց տան մեջ, տնից չի կարելի հեռանալ 1000 մետր, քաղաքից քաղաք անցնել չի կարելի: Փաստորեն չեն թողնում, որ ինչ-որ ցույց կազմակերպվի», - «Ազատության» հետ զրույցում ասաց Պետախ Տիկվայի Նոյան Տապան հայկական կրթական մշակութային կենտրոնի ղեկավար Դավիթ Գալֆայանը: Վերջին անգամ ցույց կազմակերպել էին հուլիսի 21-ին, երբ դեռ արգելված չէին ցույցերն ու այնուհետև Թել Ավիվում՝ պաշտպանելով հայկական վանքը: «Դրա համար մենք որոշեցինք, որ մեր ուժերը կենտրոնացնենք ոչ թե այդ ուղղությամբ, այլ օգնություն կազմակերպելու Արցախին», - նշեց Գալֆայանը:


Իսրայելահայերն այս օրերին, բացարձակ կարանտինի և տեղաշարժի սահմանափակումների պայմաններում, 50 000 դոլարի օգնություն են հատկացրել Հայաստանի և Արցախի հիվանդանոցներին: Իսրայելը մոտ 10 000 հայ հաշվվող համայնք ունի, որոնց անդամները սփռված են ողջ երկրի տարածքով:
«Շատ ակտիվ հավաքվում է գումար համ Հայֆայում, Երուսաղեմի և կենտրոնի՝ Թել Ավիվի հայությունից, ուղարկում են գումար, բացի դրանից այդ գումարով առնում ենք տեղական արտադրության դեղորայք, որ ուղարկենք Արցախ», - ասաց Պետախ Տիկվայի Նոյան Տապան հայկական կրթական մշակութային կենտրոնի ղեկավարը:


Իսրայելի նավթի ավելի քան 33 տոկոսը ստացվում է Բաքվից ու գումարը Թել Ավիվը մասամբ փոխհատուցում է զենքով, դրան հակառակ Հայաստանը տասնյակ միլիարդների հասնող տնտեսական փոխշահավետ համագործակցության հեռանկար չունի Իսրայելի հետ, իսկ տեղի փոքր համայնքը կառավարության որոշումների վրա հակազդելու լծակներ չունի։

Դիտվել է՝ 5935

Մեկնաբանություններ